Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Դեկտեմբերի 19-ին` ժամը 10.30-ի դրությամբ, Սելիմի լեռնանցքի ճանապարհահատվածը երկկողմանի երթեւեկելի է:
Ձյան տեղումները շարունակվում են, սակայն բուքը թուլացել է, առկա է թույլ տեսանելիություն:
Գիշերվա ընթացքում կատարվել է ճանապարհի մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: